▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն սհաթը» էլ չեն օրհնում

Հենց համարձակվում ես ինչ-որ բան գրել, խոսել Մաքսային միության դեմ՝ անմիջապես հրապարակ են գալիս մարդիկ, ովքեր հիշում են հազար ումի պատմական դեպք՝ սուբյեկտիվ մատուցմամբ, Խաչատուր Աբովյանին՝ իր ՙօրհնած սհաթով՚, ու դատավորի կեցվածքով պնդում են, թե մեր ժողովուրդը ռուսամետ-ռուսասեր է:
Այսինքն, բերանիդ են գալիս, թե դու ատում ես ռուսներին: Ես ու այլ մարդիկ, ովքեր դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը՝ ռուսների, նրանց քաղաքակրթության եւ մշակույթի, Պուշկինի եւ Տոլստոյի դեմ ոչինչ չունենք, ավելին՝ համարում ենք, որ մեր ժողովուրդները բնականոն հարաբերություններ պետք է ունենան՝ հիմնված որոշակի հոգեհարզատության, արժեքների ընդհանրության վրա:
Մեր կռիվը՝ ռուսական կայսրեապաշտության դեմ է, որի մարմնավորումը ռուսական այսօրվա իշախանություն է՝ մեր երկրի անկախությանը նետած իր մարտահրավերով:
Սակայն վերադառնանք ավելի կարեւոր մի խնդրի. իսկ ո?վ ասաց, թե մեր հասարակությունը ռուսամետ է:
Գուցե այդպիսին էր անցած 200-250 տարիներին, մանավանդ՝ սովետական շրջանում, որովհետեւ մեր ժողովուրդն ընտրության հնարավորություն չուներ, որովհետեւ նույն այդ Ռուսաստանի գուբերնիան էր:
Հիմա պատկերը միանգամայն այլ է. մարդիկ տեսնում են, ամեն բան հասկանում են:
Նույնիսկ կենցաղային մակարդակում կողմորոշման խնդիրը լուծվում է, որովհետեւ անգամ տնային տնտեսուհին չի կարողանում հասկանալ, թե ինչու ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սկսեց շուկայական գներով մեզ գազ վաճառել: Անգամ խուլ գյուղում ապրող ռամիկը հասկանում է, որ ՙռազմավարական դաշնակցի՚՝ Ադրբեջանին վաճառած զենքը մի օր կրակելու է մեզ վրա:
Էլ չեմ ասում ավելի խորքային վերլուծությունների մասին. ո?ր երկիր շահեց Հոկտեմբերի 27-ի ոճրագոծությունից հետո, ո?ր երկրի նախագահի հետ հանդիպելուց հետո՝ Ռոբերտ Քոչարյանը հանդգնեց տալ Մարտի 1-ի սպանդի հրամանը:
Այս հարցերի պատասխանը բոլորի համար է ակնհայտ. մի մասը դա բարձրաձայնում է, մյուսները գերադասում են ՙշատից-փորձանքից՚ հեռու մնալ:
Ըստ այդմ՝ հասարակական կարծիք է փոխվել, մանավանդ երիտասարդները՝ Ռուսաստանին բնավ էլ ռազմավարական գործընկեր եւ մեր անվտանգության անփոխարինելի գարանտ չեն համարում: Եթե խոսքերիս չեք հավատում, սիրելի ռուսամետներ, եկեք երկրի զարգացման հարցով հանրաքվե պահանջենք եւ դուք էլ կհամոզվեք, որ ՙէն սհթաը՚ գուցե անիծվում է:
Ինձ համար՝ հայ-ռուսդական այսօրվա նվաստացուցիչ հարաբերությունները խորհրդաշվում են երկու իրադարձությամբ, երկու ողբերգությամբ՝ Հոկտեմբերի 27-ով եւ Մարտի 1-ով:
Դրանք ողբերգություն են մեր հասարակության եւ պետության համար, տոնախմբություն՝ մեր անկախությունը խժռող կայսրության, նրա դաբրոյով կրակող, ինքնահաստատվող իշխանության համար:
... Հոկտեմբերի 27 եւ Մարտի 1-ը մեր Հանրապետության անկման օրերն են, Հայաատանի եւ Ռուսաստանի իշխանությունների անխախտ ախպերության կամուրջները:

 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее