▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմադիրները ձեր բառերով ասում են «Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում»․ Բագրատյանը՝ Փաշինյանին

 

«Մենք հայտարարել ենք, որ համակարգային կոռուպցիա չկա. այո, բայց կոռուպցիան գրոհում է դեպի համակարգը, կոռուպցիան, հատկապես տնտեսական կոռուպցիան, քաղաքական համակարգին ցանկանում է ախտահարել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատգամավորն ասաց. «Ձեր խոսքերով ասած՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: Այդ խոսքերը կրկնում են նաև ընդդիմադիրները և շեշտում են՝ այն փաստերը, որ իրենք մամուլով տարածում են, հենց այդ կոռուպցիոն երևույթներն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее