▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրներին քաշքշողներն ու լրագրողին ապտակած ոստիկանը նպաստեցին, որ հանրահավաքից բոլորը խոսեն

Հանրահավաքը գովազդվում է, բայց Սերժի հեղինակությունն է ընկնում

Կասկած չունեմ, որ ՀԱԿ–ի ջահելները, հանրահավաք գովազդելուն զուգահեռ, Սերժ Սարգսյանին վիրավորել են։
«Դեպքի» վայրում հայտնվել են հանրապետականի ջահելները՝ իրենց կամքով կամ հանձնարարությամբ։
Էս երկու թևի ջահելներն իրար քաշքշել են ու հայտնվել քաղմասում։
Բարձրացված աղմուկը հասավ մինչև Հայաստանի ամենավերջին գյուղը, Վաշինգտոնի, Բրյուսելի ու Մոսկվայի մասին՝ էլ չեմ խոսում։
Ով չգիտեր՝ իմացավ, որ մարտի մեկին ՀԱԿ–ը հանրահավաք է անում։
Հա մեկ էլ՝ բոլորն իմացան, թե Լևոնի ջահելներն ինչ են ասում Սերժի մասին։
Մի խոսքով՝ ընդդիմադիր ջահելներին քաշքշողներն ու քաղմասում լրագրող աղջկան ապտակած ոստիկանը նպաստեցին, որ ՀԱԿ–ի հանրահավաքի մասին բոլորը խոսեն, նաև՝ այն մասին, թե թռուցիկ բաժանողներն ինչ են մտածում նախագահի մասին…
Արա, ո՞նց եմ զզվել էս երկկողմանի հակաքաղաքականությունից…

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее