▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմություն խորհրդարանում համարյա չկա». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Լուսավորից» հայտարարեցին, որ քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ նրանք ոչինչ չարեցին կանխելու համար։

Հիմա հարց՝ լա՞վ են արել, որ խախտել են, թե՞ վատ են արել։ Պատասխան՝ Հայաստանի ժողովրդի ընդդիմադիր հատվածը պետք է արձանագրի, որ ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա։ Հարկ է ֆիքսել, որ բոլոր ժամանակներում հասարակության ընդդիմադիր հատվածին հուսախաբ արած ուժերն ու գործիչները միշտ սահուն հեռացել են քաղաքական ասպարեզից։

Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» այդպես էլ չստորագրեց նաև զինծառայողների սոցապ հիմնադրամի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու ձևաթղթի տակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее