Ընդդիմությունն այս պահին պետք է կենտրոնանա խորհրդարան անցնող ցուցակների ամրության ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիության վրա
Դիտեք նաև՝
Թարմացում․ Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել մանդատնեը վերցնելու և չվերցնելու հետևանքների մասին։
Նա նշել է, որ, իր անձնական կարծիքով, մանդատները պետք չէ վերցնել։
«Սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը։
Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացված մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»,- նշել է Հովհաննիսյանը։
Դիտեք նաև՝
Թարմացում-Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնում է. «ԲՀԿ չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։ Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
* «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
* «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,
* «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը (3/5), ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն:
Կրկնեմ նախորդ գրառմանմեջ գրածս` հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է։ Որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը»։
Հ.Գ. Եթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է: Ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները»:
***
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է․
Այս թվաբանական դասավորության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար։
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է։ Որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը»։
***
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նույնիսկ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալներով ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել Նիկոլի ու ՔՊ-ի օգտին։
Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։
Ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում։
Նույնիսկ ԿԸՀ-ի նախնական տվյալներն են փաստում, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չեն կիսում Նիկոլի բերած Արցախի հանձնման, հայաթափման ու ՀՀ վիլայեթացման ծրագիրը։
Հիմա պարզա չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ։
Մեծ-մեծ ասում էին, որ գնում են սահմանադրական մեծամասնություն հավաքելու։
Դուք նույնիսկ ձեր ԿԸՀ-ի տվյալներով չեք արժանացել ընտրության մասնակցած քաղաքացիների դրական քվեարկությանը։
Ու այդ ամենն ԵՄ ու Արևմուտքի «փակ աչքերի» ու Նիկոլի ռեպրեսիաների պարագայում»։