«Մենք 2008-ին ստորագրել էինք Հայ ազգային կոնգրեսի ռազմավարական դաշինքը՝ հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով՝ գնալով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների: Այն արդեն սպառել է իրեն: Հիմա ընկել են 7 մանդատ են խաղացնում, մենք դրա կողմնակիցը չենք»,-ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում նշել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից կուսակցությունը դադարեցնում է անդամակցությունը ՀԱԿ-ին, քանի որ, ըստ կուսակցության հայտարարության, Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին՝ տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ: