▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընկեր Հայկը չի ընտրվի քաղաքապետ». Վարդան Ղուկասյան

«Ե՛վ Մարությանը, և՛ Ավինյանը Նիկոլի մարդն են, ամեն ինչ արեք, որպեսզի Հայկ Մարությանը չընտրվի քաղաքապետ»,- ֆեյսբուքյան եթերում դիմելով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին՝ ասել է քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու ավագանու առաջին նիստը:

«Քաղաքացին ճիշտ նկատեց՝ երկուսն էլ Փաշինյանի կադրն են, աշխատել են նրա ղեկավարության ներքո ու շարունակում են աշխատել, հակառակ դեպքում նույն Հայկոն վաղուց կլիներ ՔԿՀ-ում: Ընկեր Հայկը չի ընտրվի քաղաքապետ, որովհետև, ոնց որ ինքը հայտարարեց, իր կուսակցությունը բոյկոտում է, չի գա՝ ամսի 10-ին ընտրելու կամ չընտրելու քաղաքապետ: Հույս ունեմ՝ ամսի 10-ից հետո և՛ նրա, և՛ Թևանյանի կուսակցությունը, որպես ավագանու մանդատ վերցրած մարդիկ, ոտք չենք դնի Երևանի քաղաքապետարան»,- ասաց Ղուկասյանը:

Թարմացված․ «Էս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած ա Երասխում, երբ 100 հազարից ավելի փախստական լցվել ա Հայաստան ու յուրաքանչյուր կոպեկը հաշիվ ա»,- այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ «Կա էսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Սիսին (Ավինյանը) չվերարտադրվի»,- հավելել է Ղուկասյանը: Նրա խոսքով՝ եթե Ավինյանը վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել. «Բայց երբ ռոբասերժական կլանն ամրապնդվեց, դա կլինի ՀՀ վերջը, դառնում ա գուբերնիա»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее