Այժմ գտնվում եմ 18/2 տեղամասում, որտեղ վաղ առավոտից արդեն տիրում էր լարված մթնոլորտ: Հանձնաժողովի որոշ անդամները շատ ագրեսիվ էին դիտորդների, հանձնաժողովի մնացած անդամների և ԶԼՄ-ների հանդեպ: Փորձ արվեց խոչընդոտել դիտորդների և ԶԼՄ-ների աշխատանքին: Փաստացի մի շարք խախտումներ շարունակվում են մինչ այս պահը, այդ թվում 15-ից ավել քվեարկողների միաժամանակ ընտրատեղամասում գտնվելը, անձնագրի ցնդող կնիքի սխալ կնքումը և այլն:
Տեղամասի դրսում և ներսում տիրում է լարված մթնոլորտ, անգամ որոշ անձանց ոստիկանությունը «ուղեկցեց» ոստիկանական բաժին:
Զավեշտալի իրադարձություններն Արարատ քաղաքում շարունակվում են:
Դիտորդական առաքելություն կատարելիս ընդունված է ընտրողների ընթացիկ ոչ պաշտոնական հաշվարկ կատարել, ինչպես նաև յուրաքանչյուր ընտրատեղամաս պարտավոր է 3 ժամը մեկ ԿԸՀ-ին հաղորդել ընտրողների պաշտոնական տվյալները:
Զավեշտալին այն է, որ հանձնաժողովի նախագահը 3 րոպե առաջ փորձեց ճշտել այդ տվյալները անձամբ ինձանից:
Մնացած ենթադրությունները թողնում եմ Ձեր դատին:
Լուսանկարն ու գրառումը Հրաչ Բասմաջյանի ֆեյսբուքյան էջից: