▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրությունները փորձելու են «հարամել»

Երևանի ավագանու ընտրությունները որոշ մասնակից ուժերի համար վեր են ածվում բավականին եկամտաբեր բիզնեսի: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում վաճառել է ԲՀԿ-ին: Միաժամանակ ՀԱԿԿ-ին տրվել են երաշխավորություններ, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ականները պայքար են տանելու նաև ՀԱԿԿ-ի շահերի համար. գրում է «Իրավունք»-ը: Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով` մայիսի 5-ին սպասվում է որոշակի կազմակերպված լարվածություն: ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն հավաքագրել են և պատրաստել հատուկ «գրոհայիններ», որոնց նպատակն է լինելու հարկ եղեծ դեպքում վիճաբանություններ և քաշքշուկ հրահրել այն ընտրատեղամասերում, որտեղ Հանրապետականները կունենան ակնհայտ առավելություն: Ասում են նաև, որ տվյալ խմբերը լուրջ «ինստրուկտաժ» են անցել: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее