▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրությունների օրը կարող է հետաձգվել. ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում. Շարմազանով

ՀՀԿ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ: Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այս օրերին մենք տեսանք, որ որոշ գործընկերներ տարբեր կուսակցություններից իրենց առաջարկությունները ներկայացրին ընտրության օրվա հետ կապված, քանի որ այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի մեկամյակը: Իհարկե, իրավաբանները նշում են, որ չի հակասում Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին, սակայն մեր կարծիքը հետևյալն է` ապրիլի 2-ը ազգային համախմբման, միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկամյակը կարող է լինել: Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական համաձայնության, որ մի քանի օրով հետաձգենք ընտրության օրը, ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- ասել է Շարմազանովը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее