▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընտրություններով հանելու ենք այս իշխանություններին»․ Հայկ Մարության

«Լինելով տեխնոլոգիաների կնքահայր՝ հնարավո՞ր է իշխանափոխություն իրականացնեք, ձևերը գիտեք, ոնց բերել եք, այնպես էլ հեռացնեք»,- դիմելով Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակից, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հարցրեց լրագրողը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ որոշումներով, ընտրություններով հանելու ենք այս իշխանություններին, ձևավորելու ենք իշխանություն, որն իրականում անելու է այն, ինչ ասվում էր 2018 թվականին։ Պրոցեսը հեշտ չի, մենք ճանապարհին ենք»,- պատասխանել է Մարությանը։

Թարմացված․ «Էս մարդիկ չեն ուզեցել հեղափոխություն անել, չեն ուզեցել մարդկանց վիճակը լավացնել: Իրենք դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուզում էին, որ իրենք լինեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տեղը և վայելեն իշխանությունը։ Կոռուպցիան լավ բարգավաճում է։ Պետք է հիշեն, որ իրենք էլ հավերժ չեն։ Դեմոկրատական պրոցեսները նահանջում են։ Ժողովրդին բառացի խաբել են»,- տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասել է նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее