10/08 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ Ազգային ժողովի նախագահին է մոտեցել մի տարեց կին, ով Հովիկ Աբրահամյանից պահանջել է նորոգել Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը, որտեղ էլ արդեն 3-րդ տարին քվեարկում է ԱԺ նախագահը:
Այս մասին գրում է henaran.am-ն ու նշում, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է այս տարի անպայման անդրադառնալ այդ խնդրին: Կինն էլ, դիմելով ԱԺ նախագահին, ասել է. Ջենթլմեն ջան, վերանորոգումից հետո գալու եմ ճակատդ պաչեմ: