Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:

Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի:
Կարդացեք նաև՝Կարիք չկա հայոց լեզուն, հայ գրականությունը և պատմությունը ինձանից պաշտպանել. Արայիկ Հարությունյան


