ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի սեյֆսից ՀՀԿ-ի 56 տոմս է հայտնաբերվել, իր ֆբ-յան էջում գրել է Բրյուսովի ուսանող, «Ռեսթարթ» ուսանողական նախաձեռնության անդամ Միքայել Նազարյանը:
«ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները, բացելով ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը, այնտեղից գտել են ՀՀԿ֊ի անդամատոմսեր։ ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։

Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։
Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։
Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ»,- գրել է նա։


