ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Պարույր Հայրիկյանի մահափորձին։
Ըստ նրա՝ այս մահափորձի ետեւում մասսոնական ուժերն են, եւ այս օթյակի անդամ են նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։
Այս մասին գրում է Ա1 պլյուս գործակալությունը:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ կապում էին հենց Վարդան Սեդրակյանի անունը, քանի որ նա ճանաչում էր Հայրիկյանի դեմ մահափորձով կալանավորված կասկածյալներին։