Հենարան.am-ը գրում է, որ իր տեղեկություններով, այսօր, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին:
ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը Հենարանի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է, որ նման դեպքում կտարածի պաշտոնական հաղորդագրություն:
-Միայն ասեմ, որ գործը նախաքննության փուլում է,-ասել է Բաղրամյանը:
Վարդան Սեդրակյանի անունը կապվում է Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ:
Կայքի լրագրողին հաջողվել է խոսել Սեդրակյանի հետ:
-Ես իմ կաբինտում նստած աշխատում եմ: Չգիտեմ տեղյակ չեմ ,-ասել է նա:
Կայքը նաև նշում է, որ Վարդան Սեդրակյանը ստորագորություն է տվել հանրապետությունից չբացակայելու մասին եւ երբ նա փորձ անի լքելու Հայաստանւ սահմանները` ձերբակալվելու է: