▲ Դեպի վեր

Пятница, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Եռաբլուր այցելողները Bubbles Restaurant-ում անցանկալի՞ անձիք են. Արմինե Սնդոյանն ահազանգում է

«Մինչ մենք տանը նստած թուրքից ազատվելու ճար ենք փնտրում, պարզվում է` թուրքն արդեն անցյալ տարվա ամռանից Մոսկովյան 33 հասցեում Bubbles Restaurant անունով սննդի կետ է բացել։ Ես չեմ ճանաչում սեփականատիրոջը, բայց ինձ հետ կատարվածից հետո` եզրակացրեցի, որ այդ կետի տերերը, հավանաբար, թուրքեր են։ Բացատրեմ եղելությունը...», - գրել է քաղակտիվիստ Արմինե Սնդոյանը եւ մանրամասնել. «Մարտի 14-ին, երեկոյան ժամը՝ 18։00-ից 19։00-ը ընկած հատվածում, ես իմ հարազատների հետ գտնվում էի նշված ռեստորանում։ Ինչպես եւ մյուս այցելուները, մենք նստած զրուցում էինք... Մի պահ նայելով ժամին՝ հրաժեշտ տվեցի հարազատներիս, քանի որ եւս մեկ հանդիպում ունեի. այդ նույն երեկո պետք բարձրանայի Սրբավայր դարձած Եռաբլուր Պանթեոն... Այդ մասին կիսվեցի հարազատներիս հետ… Բանն այն է, որ մարտի 15-ը 44-օրյա պատերազմի մասնակից Վահագ Խաչատրյանի ծննդյան օրն է... 2020-ից հետո ավանդույթ է դարձել տղաների ծննդյան օրերը նշել ուղիղ կեգիշերին` իրենց շիրմաքարերի մոտ... Իմ հեռանալուց հետո՝ հեռացել են նաեւ իմ հարազատները, եւ այդ պահին ոչ մի խնդիր չի առաջացել:

Սակայն այսօր` մարտի19-ին, երբ ցերեկը մենք` գրեթե նույն խմբով, գնացինք նշածս Bubbles Restaurant, մեզ դռան մոտ դիմավորեցին մենեջերները եւ հայտնեցին, որ մենք այլեւս անցանկալի հյուրեր ենք իրենց մոտ: Պատճառաբանումը ավելի քան անհեթեթ էր` նրանք չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին։ Որքան էլ զարմանալի թվա, բայց այդ օրը մենք տվյալ ռեստորանում առհասարակ քաղաքականությունից չենք խոսել... Պարզապես, ինֆորմացիայի կարգով տեղեկացրել եմ հարազատներիս, որ պետք է բարձրանամ Եռաբլուր... Ասօրվա դեպքից հետո՝ կարո՞ղ եմ կասկածել, որ այդ մենեջերները ծառայում են ինչ-որ թուրքի, այլապես էլ ո՞ւմ կարող է անցանկալի լինել ու զայրացնել Եռաբլուր իմ գնալը... Մի՞թե Հայաստանում արդեն դա՛ էլ է ոչ ցանկալի «քաղաքական դիրքորոշում» համարվում, որի համար, պատժում են` առայժմ, ռեստորան չթողելով»:  

Արմինե Սնդոյանը կոչ է անում տեղի ունեցածի վերաբերյալ անտարբեր չմնալ. «Այս ռեստորանը պետք է ենթարկվի հանրային պարսավանքի։ Եվ ոչ այն բանի համար, որ ինձ հետ է պատահել այս տհաճ դեպքը, այլ ընդամենը մեկ նպատակով` կանխել թուրքի գործունեությունը Հայաստանում: Եթե մենք սա հանդւրժենք ու չկանխենք, վաղը մյուս օր մեզ` Եռաբլուր գնացողներիս, «անցանկալի այցելու» անվանելով՝ չեն սպասարկի հացի խանութներում, թույլ չեն տա օգտվել տրանսպորտից եւ մեր դիմաց կփակվեն ոչ միայն ռեստորանների, այլ նաեւ հիվանդանոցների դռները... Այսինքն, մենք մեր երկրում կդառնանք վտարանդի, զրկված ամեն ինչից, ինչպես արցախահայությունը... Ուզում էի գրել՝ «եթե Եռաբլուր գնացող ու հարգանքի տուրք մատուցողներիս հետ են այսպես վարվում, ապա ինչպե՞ս են վարվելու հերոսածին ծնողների հետ», սակայն անմիջապես հիշեցի թե ինչպես էին նրանց քաշքշում հենց Եռաբլուրում... Ինչպես էին սահմանափակում նրանց ներկայությունը Նիկոլ կոչված վարչապետի այցի ժամանակ... Իսկ ռեստորանի երիտասարդ մենեջեր ու մատուցող աշխատողներին ասեմ, որ Եռաբլուրում ննջող տղաները ձեր տարիքի են... Դուք նույնպես կարող էիք այնտեղ ննջել... Եթե, իհարկե, արժանի լինեիք այդ բարձր պատվին, այն է` թաղվել Զինվորական Պանթեոնում: Թեպետ չի բացառվում... Չէ՞ որ այսօրվա թրքամետ կառավարիչների վարվող քաղաքականությունը, վերջիվերջո, հանգեցնելու է նոր պատերազմի, եւ այն լինելու է շատ ավելի դաժան... Այլեւս` ձեր տերերի պառճառով, չկա Արցախ, եւ ձեր թիկունքը պաշտպանված չէ։ Ավելի քան վստահ եմ, որ գալիք պատերազմի ժամանակ այլեւս չեք կարող անդարդ ու անհոգ սպասավոր աշխատել Երեւանի ռեստորաններում ու սրճարաններում` ավելին ասեմ, ո՛չ տեղ կունենաք փախչելու, ո՛չ էլ հնարավորություն... Ձեզ պեսների պատճառով Հայոց Աշխարհի դռները այսօր բաց են` Արցախը, որ մեր դարպասն էր, թուրքի տնօրենության տակ է... Մեր Արցախը, մեր դարպասը բեռ էր ձեզ պես անհայրենիք  թրքասերների համար...  Եռաբլուրում այսօր ննջում են այն տղաները, ում համար Հայրենիք ասածը զուտ բառ չէր... Նրանք արժանացել են բարձր պատվի` թաղվել Զինվորական Պանթեոնում... Իսկ թե ձե՛զ ի՞նչ ճակատագիր է սպասում, կորոշի Տերը... Մի բան գիտեմ` անգաղափար եւ անհայրենիք մարդու մահը չի տարբերվում ճամփեզրին գցած թափառական շան ճակատագրից...

Հ.Գ. - Ասեցի Արցախ եւ անմիջապես մտաբերեցի, որ յուրայիններիս հետ մշտապես խոսում եմ Արցախից, քաղաքականությունից... Ինքս ինձ վրա եմ զարմանում, որ այդ օրը ռեստորանում ոչ մի քաղաքական թեմայով չեմ խոսել... Իսկ եթե խոսեի... Որդեկորույս ծնողներ ծեծելու փորձ ունեցող կարմիր բերետավորներ էի՞ք կանչելու, թե՞ անմիջապես տեղում էիք գնդակահարելու... Եվս մեկ անգամ` ահազանգի պես, դիմում եմ ազգիս հայրենասեր մարդկանց՝ հայե՛ր ջան, թո՞ւրքն է Մոսկովյան 33 հասցեում փող աշխատում: Մի՛ այցելեք դրանց ռեստորան` թող սննկանան... Ձեր ծանոթներին եւ յուրայիններին նույնպես հորդորեք բոյկոտել այդ հայատյաց, Եռաբլուր մերժող, եւ, հավանաբար, թուրք տերեր ունեցող ռեստորանը։ Իսկ պատահական անցնելիս դրանց կողքով՝ չմոռանաք ըստ արժանվույն պիտակավորել դրանց...»:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее