|
Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը և Շանթ Ժուռոյանը:
Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը News․am-ին պատմել է, որ Մասիսը և Շանթը հարազատ եղբայրներ էին: «Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմել է նախկին գյուղապետը: Նա ասել է, որ եղբայրներն ամուսնացած չէին:
|
Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



