▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության:

 Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»:

Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։ Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ սկսվեցին թե′ սոցիալական ցանցերում եւ թե′ ցուցարարների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее