ArmFootball.com-ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես կարող էր դասավորվել իր կարիերան.
- Երբ 19 տարեկան էի, շատ մոտ էի իտալական «Կիևո» տեղափոխվելուն, բայց ինձ խորհուրդ տվեցին չանել դա: Ինչ վերաբերում է «Շախտյորում» անցկացրած տարիներին, ապա ինձ շատ է օգնել Միրչա Լուչեսկուն: Բացի դրանից, ես ազատ կարող էի շփվել բրազիլացի խաղացողների հետ շնորհիվ լեզվի իմացության: Պորտուգալերեն սովորել էի, երբ դեռ 13 տարեկան էի: Լուչեսկուի շնորհիվ, սկսեցի նաև սովորել իտալերեն, բայց չեմ դեռ չեմ կարող ասել, որ լավ տիրապետում եմ: Այս պահին ազատ կարող եմ շփվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով և գերմաներենով,- ասել է Մխիթարյանը: