▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ադրբեջանի ամբողջ ԶՈՒ-ն ջախջախում ու հետ ես շպրտում, մեկ-երկու դիրքը ոչինչ չի որոշում

«ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ դիրքեր է ազատագրել, որի մասին քիչ առաջ տեղեկացրեցինք: Ստեփանակերտում, ցավոք սրտի, այս պահի դրությամբ հրթիռակոծություն կա, որի մասին ևս տեղեկացրել ենք»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Երբ խոսք է գնում տասնյակ հազարավոր զորքի, Ադրբեջանի ամբողջ ԶՈՒ-ի մասին՝ ծովուժից, սահմանապահներից, հատուկ ծառայություններից հավաքած զորքերի հարձակման մասին, որին դու ջախջախում ու հետ ես շպրտում, մեկ-երկու դիրք, մեկ-երկու կիլոմետր աջ-ձախ, հետ-առաջը ոչինչ չի որոշում. սա խրամատային 20 տարիների իրավիճակը չէ: Երբ գալիս է 200 տանկ ու փորձում է.... Հասկանո՞ւմ եք»,- հավելեց Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее