Asekose.am-ի CV հաղորդման հյուրն Արտաշես Ալեքսանյանն է: Նա չի սիրում, երբ իրեն դերասան են անվանում, իսկ իրեն այդպես անվանողներին ուղղում է` նշելով, որ ինքն արտիստ է: Արվեստի մեջ լինելով և իրեն արտիստ համարելով` տարիներ առաջ բեմի փոխարեն նախընտրեց մարտադաշտը, վերցրեց զենքը և գնաց պայքարելու: Քչերը գիտեն, որ Արտաշես Ալեքսանյանն արցախյան պատերազմի մասնակից է, ավելին` գերի էր ընկել: Պատմություններ, որոնց մասին գրեթե չի խոսում և չի մեկնաբանում:
«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:
Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան: