▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ երկրի ղեկավարը ստիպված է եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության,եկեղեցու վրա, հանրությունը մտահոգվում է

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.․

«Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարեւոր է։

Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի եւ Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է:

 

 

 

 

 

 

 

 

 

Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում:

Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում:

 

 

 

 

Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որեւէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից եւս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մ

տահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն:

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք:

Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ եւ ընտրի՛ր այն ուժին, որը կլինի ՔՈ ՁԱՅՆԸ խորհրդարանում: Ընկերներիդ, հարազատներիդ, հարեւաններիդ ասա՛, որ յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее