Ծանրամարտի գերծանր' + 105կգ քաշային կարգի 2015թ աշխարհի չեմպոոն և ռեկորդակիր, 26-ամյա ռուսատանցի ծանրորդ Ալեքսեյ Լովչևն, ում 2015թ նոյեմբերին Հյուստոնում ընթացքած աշխարհի առաջնության ավարտից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝iwf –ը կասկածում է արգելված խթանիչ (իպամորելին) օգտագործելու մեջ, քանի որ նրա Ա փորձանմուշի դոպինգ –ստուգումը դրական արդյուքն է տվել, դեկտեմբերից IWF-ի որոշմամբ ժամանակավորապես հեռացվել է ծանրամարտից:
Ծանրորդը հայրը՝ Վլադիմիր Լովչևն, ով նաև նրա անձնական մարզիչն է ,օրերս ռուսական լրատվամիջոցներից rsport.ru-ին հայտնել է ,որ մոտակա օրերին մեկնելու են Կանադա ՝ Մոնրեալի հակադոպինգային լաբորատորիայում իր որդու դոպինգ փորձանմուշի Բ սրվակի բացմանը ներկա գտնվելու:
Հիշեցնենք, որ այս հարցի հանգուցալուծումը հետաքրքրում է նաև ծանրամարտի ՀՀ ֆեդերացիային այնքանով ,որ աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում երկամարտի 437կգ 203234 արդյունքով 4-րդ տեղը գրաված 21-ամայ գյումրեցի Գոռ Մինասյանը Ալեքսեյ Լովչևի որակազրկման դեպքում՝ դոպինգ փորձանմուշի երկրորդ սրվակի արդյունքն էլ դրական լինի պարագայում կհռչակվի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու նրան կհանձվի մեծ բրոնզե պարգևը, իսկ արծաթե մեդալակիր՝վրացի 22-ամյա ծանրորդ Լաշա Տալախաձեին կհանձվի Լովչևից վերցված ոսկե մեդալն ու նա կդառնա աշխարհի չեմպիոնը:
Համապատասխանաբար Հյուստոնում բրոնզե մեդալակիր դարձած 25-ամյա էստոնացի Մարտ Սեյմն էլ կհռչակի աշխարհի փոխչեմպիոն ու նրան կտրվի մեծ արծաթե մեդալը:
Վլադիմիր Լովչևը տեղեկացրել է. « Համաձայն համաշխարահային հակադոպինգային գործակալության ՝ WADA-ի կոդեքսի որոշում է ընդունվել, որ Ալեքսեյ Լովչևի դոպինգ ստուգման Բ փորձանմուշի ստուգումը կատարվի Մոնրեալի հակադոպինգյաին լաբորատորիայում: Աշխարհի առաջնության դոպինգ ստուգման ենթարկվող բոլոր փորձանմուշերը ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունից ՝ USADA –ից վերցվել ու հանձնվել են Մոներալի լաբորատորիային:
Այժմ մենք ՌԴ-ում Կանդայի դեսպանատունը կհանձենք բոլոր փաստաթղթերն որոնք անհարժեշտ են այդ երկրի մուտքի արտոնագիր ՝ վիզա ստանալու համար: Հենց ստանաք այդ արտոնագիրը կկապվենք Մոնրեալի լաբորատորիայի ղեկավարության հետ և կպայմանավոևրվենք Բ փորձանմուշի սրվակի բացման օրվա հարցում: Մենք շահագրգռված ենք հնարավորինս արագ Մոնրեալ մեկնելու ու այս խնդրին վերջանկան լուծում տալու հարցում»:
Հավելենք ,որ ավելի վաղ IWF-ը ժամանակավորապես դադարացրել է աշխարհի առաջնության մասնակից 17 ծանրորդների գործնեությունը, որոնց փորձանմուշների դոպինգ-ստուգումները դրական արդյունք էին տվել: Ալեքսեյ Լովչևից բացի այդ արգելված խթանիչներ օգտագործելու մեջ կասկածվողների թվում են ՌԴ-ի ևս 3ներկայուցուցիչներ ՝ ՝ Օլգա Աֆանասևան, Ալեքսեյ Կոսովն ու Օլգա Զուբովան, ովքեր նույնպես ելույթ են ունեցել Հյուստոնի աշխարհի առաջնությունում: