▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մի «լեզվանի» նախարարի պատճառով ԱԺ-ում «ռազբոռկեք» են լինում

Այսօր մեկնարկեց ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Չնայած ծավալուն օրակարգին` բոլորի քննարկման առարկան դարձավ ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավարի անդրադարձը արդարադատության նախարարի` <<ոչ իշխանական ուժերը ղալաթ են անում>> արտահայտությանը, որին պատգամավորը ըստ իս տվեց կոպիտ, բայց միևնույն ժամանակ արժանի պատասխան:Կարծում եմ արդարադատության նախարարը նման պատասխանից դասեր կքաղի, այլ ոչ վիրավոված, տաքարյուն երիտասարդի նման <<հանրային>> հակապատասխան կտա... և միևնույն ժամանակ, անընդունելի է աշխատանքային շփման այն մակարդակը , որը կիրառվում է տարբեր պաշտոնյաների կողմից, և հանգում` այն կետին, թե ով ում ավելի ուժեղ կվիրավորի, դա էլ հերիք չեր, հանրությանն են զոհ սարքում` իրենց գզվռտոցների ընթացքում:

Հ.Գ. Արդյոք տեսնում է ՀՀ նախագահը , որ մի <<լեզվանի>> նախարարի պատճառով ԱԺ-ում <<ռազբոռկեք>> են լինում:

 

Ռաֆֆի Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее