Իտալացի լրագրող Անտոնիո Բոսելլին իր միկրոբլոգում անդրադարձել է «Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի առողջական վիճակին` գրելով հետևյալը.
«Իմ ընկեր ու գործընկեր Ջորջո Տերուցցին պատմել է, որ Շումին արտասվում է, երբ լսում է կնոջ ու երեխաների ձայնը: Թվում է, որ դա ցավալի նորություն է, սակայն դա վկայում է այն մասին, որ նա կյանք է վերադառնում»:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա 1-ի 44-ամյա լեգենդը ֆրանսիական Մերիբելում դահուկավազքի ժամանակ ընկել էր և գլխով հարվածել քարին: Ավտոարշավորդը սաղավարտով է եղել, բայց այն չի օգնել: Մոտ 6 ամիս Շումախերը կոմայի մեջ էր: