Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շվեյցարական RSI-ին տված հարցազրույցում Ռուսաստանին և Ուկրաինային բանակցելու կոչ է արել: Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ կարծիքներ կան, որ Ուկրաինան պետք է հանձնվի, քանի որ չի կարողանում հետ մղել ռուսական զորքերին, մի մասն էլ նշում է, որ այդկերպ կօրինականացնի ագրեսորի գործողությունները, Հռոմի պապը պատասխանել է․ «Ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին ու մտածում ժողովրդի մասին։ «Բանակցել» բառը համարձակ բառ է: Երբ տեսնում եք, որ պարտություն եք կրում, որ գործերը լավ չեն ընթանում, պետք է համարձակություն ունենաք բանակցելու․․․ Ժամանակին բանակցե՛ք, միջնորդ երկիր փնտրե՛ք։ Շատ երկրներ կան, ովքեր պատրաստ են միջնորդի դեր ստանձնել։ Օրինակ, Թուրքիան։ Մի ամաչեք բանակցել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի վատթարացել»։ |
Թարմացված․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Հռոմի պապին՝ սպիտակ դրոշ պարզելու կոչի համար: «2500 կմ հեռավորության վրա՝ ինչ-որ տեղ, զբաղվել վիրտուալ միջնորդությամբ»,- ТАСС-ը մեջբերում է Զելենսկու հայտարարությունը: Միևնույն ժամանակ, նա չի հիշատակել Հռոմի պապին՝ չնայած պարզ է, որ խոսքը հենց նրա մասին է. Վատիկանը գտնվում է Կիևից մոտ 2,4 հազար կմ հեռավորության վրա, նշում է լրատվամիջոցը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ պարտվող կողմը պետք է քաջություն գտնի՝ դա ընդունելու, և բանակցությունների գնա: |
«Երբ տեսնում եք, որ պարտվում եք, պետք է համարձակություն ունենաք բանակցելու»․ Հռոմի պապ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet