▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չկաշկանդվեք իմ գերեվարմամբ... Գեւորգ Սաֆարյան

Փաստաբանի միջոցով  Գևորգ Սաֆարյանը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պայքարակիցներ, շնորհակալ եմ, որ եղանակային այս պայմաններում դրսում աջակցում եք ինձ։ Երբեք չկաշկանդվեք իմ կալանավորմամբ և փաստորեն, գերեվարմամբ։ Միայն անընդմեջ պայքարը կարող է բերել այն պետության ստեղծմանը, որին արժանի են մեր ժողովուրդը և ապագա սերունդները։ Բանտերով ու ոստիկաններով մեր պայքարը կասեցնել հնարավոր չէ, մենք ստեղծելու ենք այն պետությունը, որտեղ մարդը ոչ թե ռեսուրս է, այլ արժեք, որտեղ հայրենիքը ոչ թե ինքնահաստատվելու կամ քաղաքական փիարով զբաղվելու միջոց է, այլ իրական արժեք։ Պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և, որտեղ օրենքը բոլորի համար է, պետություն, որը ընտրելու է զարգացման ճանապարհ այլ ոչ թե»…

Այստեղ գրառումը ընդհատվել է, Գևորգին թույլ չեն տվել ավարտել այն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее