▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեք հրապարակավ չեմ ասել, հիմա կարող եմ ասել». Սերժ Սարգսյան

«Երբեք հրապարակավ չեմ ասել, բայց հիմա հանգիստ կարող եմ ասել. ուղիղ 2 տարի առաջարկում, խնդրում էի՝ սկզբից Մաքսային միությանը, այնուհետև ԵԱՏՄ-ին, անդամակցող երկրներին՝ ՀՀ-ին ընդունել այդ կառույց՝ պարզ պատճառով, որովհետև այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ ստեղծվեց Մոլդովայում, Վրաստանում և մնացած տեղերում... Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, էսօրվա Հայաստանի տնտեսությունը չոքել էր»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով որոշ շրջանակների կարծիքներին, ըստ որի՝ ՀՀ-ին պարտադրել են ԵԱՏՄ-ին անդամակցությունը: «Եթե մենք, ինչպես այդ շրջանակներն են ասում, խաբել ենք ԵՄ-ին, արդյո՞ք ԵՄ-ն թույլ կտար իրեն՝ մեզ հետ ստորագրելու մի այնպիսի պայմանագիր, որ պատիվ է բերում ցանկացած երկրի»,- հավելել է նախկին նախագահը:

Թարմացված․ «Որպես բացարձակ ճշմարտություն չեմ ընդունում ձեր ինֆորմացիան առ այն, թե ինչ է գրված պայմանագիր կոչվածում, բայց որ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, մի քիչ տարակուսում եմ: Երկար ժամանակ շախմատի աշխարհում եմ. ռևանշ ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ նոր հաջողության հասնել: Ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում, այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա, եթե այդպես է, ապա իրենց կարելի է, մեզ՝ ո՞չ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին, ըստ որի՝ իշխանությունը բաց հայտարարում է, որ Արցախի էջը փակված է համարում, Ալիևը պահանջում է, որ խաղաղության պայմանագրում ամրագրում լինի, որ ռևանշ չլինի. ի վերջո, ռևանշո՞վ է լուծվելու Արցախի հարցը:

Թարմացված․ «Ռևանշիստներ ասելով ադրբեջանամետ շրջանակները նկատի ունեն ՀՀ ընդդիմությանը և սփյուռքի տարբեր գործիչների, ինչպե՞ս կմեկնաբանեք: Ադրբեջանական իշխանությունների վախերը ձեզնո՞վ են պայմանավորված»,- շարունակելով ռևանշի թեման ու դիմելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հարցրին լրագրողները: «Չեմ կարծում, որ ես ինձնից հիմա էնպիսի ուժ եմ ներկայացնում, որ ադրբեջանցիները վախենան... Ընդդիմությանը բոլորին նույն շարքում դասելը տրամաբանական չէ»,- ասաց Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее