«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել»,- այս մասին Միլի Մեջլիսում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով` պատմաբաններին պետք է ազատություն տալ աշխատելու, վերլուծելու, ուսումնասիրելու, բայց կատարվածը բնութագրելու և որակելու պատասխանատվությունը նրանց ուսերին դնել պետք չէ:
Պետք չէ ոչինչ մոռանալ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի առաջ ընթանա, և չպետք է մոռանա կատարվածի մասին:
Հ.Գ.: Հայ հաքերները «ստիպել են» Թուրքիայի վարչապետին ասել այս խոսքերը` այդ մասին հաղորդագրություն տեղադրելով peeep.us կայքում: Ամեն տարի ապրիլի 24-ին, ի հիշատակ 1915 թվականին սպանված ու տեղահանված հայրենակիցների, հայ հաքերները թուրքական մի շարք կայքեր են կոտրում` տեղադրելով այն ճշմարտությունը, որն արտաբերելու և խոստովանելու քաջություն թուրքական կառավարությունը դեռևս չունի: