▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը Դավութօղլուին ստիպել է հրաժարական տալ

Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի հարցը Թուրքիայում ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող թեման է դարձել: Ըստ «Samanyoluhaber»-ի՝ քննարկվող 5 թեկնածուների մեջ ամենահավանականը համարվում  է Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Հավանական է համարվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Էներգետիկայի նախարար  Բերաթ Ալբայրաքի նշանակումը: Մյուս երեք թեկնածուներն են Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:

«Սա տեղի ունեցավ Էրդողանի հետ անակնկալ հանդիպումից հետո: Այսօր Դավութօղլուն կհայտարարի, որ մայիսի 28–ին իրենց կուսակցության նիստում նա չի առաջադրվելու, ինչը փաստացի նրա հրաժարականի մեղմ ձևն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Ըստ թուրքագետի՝ Դավութօղլուի հրաժարականը պարտադրվել է Էրդողանի կողմից.

«Պարզվում է՝ սրանից մի քանի օր առաջ  Դավութօղլուն դիմել է Վաշինգտոնին՝ պահանջելով, որ իրեն ընդունեն այնտեղ: Խնդրանքին դրական են արձագանքել: Էրդողանը, իմանալով այդ մասին, նրան իսկույն իր մոտ է կանչել: Պետք է նկատել, որ Սպիտակ տանը ընդունվելու համար 2 տարի սպասում են»,-նկատեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ Դավութօղլուն անձամբ կտրեց այն ճյուղը, որի վրա նստած էր.

«Դավութօղլուն և իր կուսակցությունն ամեն ինչ անում էին, որ Թուրքիայում նախագահական լիարժեք համակարգ հաստատվի և սա հանուն Էրդողանի»,-հավելեց թուրքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее