▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրք ժողովուրդը թույլ չի տա որևէ նախագիծ, որը կվնասի Ադրբեջանի հետ եղբայրությանը։

Sputnik-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանը ներառված չէ նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի «պատմական «Մետաքսի» ճանապարհի վերածննդի նախագծում»։

«Ես չգիտեմ, թե ինչ քարտեզ ունի պարոն Քեմալը, բայց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմամբ մենք արդեն կառուցել ենք «Մետաքսի» երկաթուղին Ադրբեջանի տարածքով»,- հայտարարել է նա։

Էրդողանը նաև նորից խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե  «երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, այն նոր շունչ կհաղորդի Միջին միջանցքին, որը ներառում է նաև «Մետաքսի» երկաթուղին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее