▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրդողանը ՄԱԿ-ի ելույթում նշեց, որ իրենց նպատակը Սյունիքով միջանցքն է»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Էրդողանը հենց նոր ՄԱԿ ելույթում նշեց, որ իրենց նպատակը Սյունիքով միջանցքն է:

Գրեթե կասկած չունեմ, որ Արցախի վրա հարձակումը Կշարունակվի մինչև նաև միջանցքի ստացում»:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս ամենը տեղի է ունենում մի բանի համար, այսպես ասած, «զանգեզուրյան միջանցք» ձեռք բերելու համար։ Այո, նաև միջոց է, նաև հնարավորություն է Արցախը հայաթափելու, բայց գերագույն նպատակը «զանգեզուրյան միջանցքն է»․․․
Բաքվի բռնապետ, ռազմական հանցագործին թույլ են տալիս, որ Արցախում այս տեսակ գործողություններ իրականացնի, որպեսզի Հայաստանից կորզեն «զանգեզուրյան միջանցքի» ստորագրությունը․․․ ՀՀ-ի վրա հարձակվելով, տարածք օկուպացնելով չեն կարող այն օգտագործել` որպես միջանցք, ասել է թե, միջազգային նշանակություն ունեցող ուղի․․․ Ինչպես նաև այդ կերպ շրջանցելու են Իրանի գործոնը, ասելու են, որ ՀՀ-ն և իր տարածքը, ոնց ուզի, այնպես կտնօրինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее