▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը միջազգային ասպարեզում մեղքն իր վրա է վերցրել

«Եթե ճիշտ է այն տեղեկատվությունը, որ Էրդողանի՝ Պուտինին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի առիթով ուղղված ներողության նամակում կա apologise բառը, ապա դա նշանակում է, որ Էրդողանը միջազգային ասպարեզում մեղքն իր վրա է վերցրել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նրա կարծիքով՝ Էրդողանին պետք էր այս նամակը.

«Թուրքերը փորձում են կասեցնել Մոսկվայից և Թեհրանից քրդերին ուղղված ցանկացած օգնություն»:

Քաղաքագետի խոսքով՝  Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լավացման մասին դեռ վաղ է խոսել.

«Դա առաջիկա ամիսների գործ չէ, սակարկությունը կշարունակվի: Առայժմ միայն հանվում են տուրիզմի ոլորտին վերաբերող սանկացիաները»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее