▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի և Ալիևի ուղիղ հրահանգն է․ Շարմազանովը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին

Հակակոռուպցիոն դատարանը քննում է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն, ինչ այսօր կատարվում է Փաշինյանի ռեժիմի կողմից, Էրդողանի և Ալիևի ուղիղ հրահանգն է. «Ստեղ խնդիրը Հայոց 3-րդ հանրապետության սպայական հաղթական ավանդույթները հիմնահատակ քանդելն է. սա թուրքական պատվեր է, հերթը հասնելու է յուրաքանչյուրիս: Ովքեր կարծում են՝ իրենց տուն չեն գալու, հերթով սաղի դուռը թակելու են»:

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ իշխանությունը սեփական մեղքերը, դավաճանությունները քողարկելու նպատակով փորձում է թիրախավորել հանրության շրջանում հարգանք վայելող անձանց, նախկին, գործող զինվորականների, տարբեր գործիչների. «Քաղաքական այս ուժը, որի անունն է «Քաղաքացիական պայմանագիր», գենետիկորեն ատում է բանակը, քաղաքական այս ուժի շատ ներկայացուցիչներ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև իշխանության գալուց առաջ, տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ»,- ասել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее