Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պատվիրակության կազմում ընդգրկված նախարարների թեհրանյան մի լուսանկար բուռն վրդովմունք է առաջացրել սոցիալական մեդիայի թուրք օգտատերերի շրջանում: Լուսանկարն արված է Իրանի գերագույն հոգևորառաջնորդ այաթոլահ Ալի Համենեի կողմից թուրքական պատվիրակությանն ընդունելու ժամանակ: Ծագած դժգոհության երկու հիմնական պատճառ է նշվում.
1.Սենյակում, որտեղ տեղի է ունեցել թուրքական պատվիրակության ընդունելությունը, բացակայել է Թուրքիայի Հանրապետության դրոշը, մինչդեռ իրանականը եղել է:
2.Նեղլիկ սենյակում Թուրքիայի նախարաները մի կերպ խցկված շարքով են նստել այաթոլահ Ալի Համենեի դիմաց:
Մանսավորապես Twitter միկրոբլոգում նշյալ լուսանկարի թեման օրակարգային է դարձել: Թուրք օգտատերերի դժգոհությունը հիմնականում կապվում է սիրիական գործոնի հետ: Նշվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցած Թուրքիան, բնականաբար, որևէ պատժիչ վերաբերմունքի պիտի արժանանար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր դաշնակից Համենեի կողմից.գրում է ermenihaber-ը: