▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի տիկնոջ հայտնի ռեպլիկը վկայում է մի խայտառակ իրավիճակի մասին. Աշոտյան

Գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ, Բաղրամյան 26–ի դիմաց ակցիայի ընթացքում, պատասխանելով ԱրմենիաSputnik–ի հարցին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Էրդողանի տիկնոջ հայտնի ռեպլիկը, որով Շուշիիից իջնելու ժամանակ նա խորհուրդ էր տալիս Ալիևին մաս-մաս թողել գերիներին և սակարկել, վկայում է մի խայտառակ իրավիճակի մասին, որ ամոթ է ողջ մարդկության համար։ Աշխարհի աչքի առաջ հայ ռազմագերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ։ Վերջին անգամ մարդ էին առնում- ծախում երևի միջնադարում։ Ամոթ է հայ ժողովրդին, որ իր զավակներին առնում ու ծախում են գեոպոլիտիկ դերակատարները՝ իրենց շահերից ելնելով, և դա անում են Նիկոլն ու Իլհամ Ալիևը միասին»,–ասել է նա։

Խոսելով Վենսի այցի ընթացքում կազմակերպված ակցիայի մասին` Աշոտյանն ասել է, որ Հայաստանի շուրջ ստեղծվել է տեղեկատվական բլոկադա, ՀՀ–ն ներկայացնող մարդիկ հայ ժողովրդի կարծիքը չեն ներկայացնում, և թեկուզ այսպիսի ձեռնարկումներով փորձում են ճեղքել այդ շրջափակումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее