▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանին սատարող թուրքերին Գյուլենը անվանել է «տխմարներ»

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենը նոր տեսաուղերձով դիմել է թուրք ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Turkiyegazetesi» թերթի կայքը Գյուլենը թուրք ժողովրդի մի մասին տալիս է «տխմար» որակումը: Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են հենց Գյուլենին: «Կան մի հոտ տխմարներ, որ հրճվանքի մեջ են, կարծես թե հաջողության են հասել: Թող հարսանիքներ կազմակերպեն և միություններ ստեղծվեն, թող տոն հայտարարեն այդ զավեշտալի դեպքերի կապակցությամբ: Մինչդեռ դարձել են աշխարհի ծաղրանքի առարկան»: Լրատվամիջոցը նշում է, որ Գյուլենը, ում ներկայացնում է որպես ահաբեկիչների պարագլուխ, մահվան սպառնալիք է հղել Էրդողանին՝ ասելով. «Նա էլ մյուսների նման ճամփա կբռնի դեպի «կոյուղի»: Նշենք, որ Գյուլենը արդեն հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի հուլիսի 15-ին տեղի ունեցածի հետ, սակայն իշխանությունները նրան արտահանձնելու պահանջով պաշտոնապես դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее