▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան - Մոսկվա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Արմենիա ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը հետեւյալ գրառումն է կատարել.

Արմենիա ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակամզը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը , խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

Արմենիա ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով որ առաջին տեղում մեզ համար դա անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին։

Հայտարարություն է տարածել նաև  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն․ 

Հարգելի հետևորդներ,

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее