Ադրբեջանի արտգործ նախարար Մամուդ Մամեդգուլիևը այս շաբաթ կայցելի Երևան: Heqqin.az-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Նրա խոսքերով այցի նպատակը «Արևելյան գործընկերություն» ծրագրի հերթական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13 –ին Երևանում:
Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:
Այս հանդիպումը կդառնա վերջին նախապատրաստական խորհրդակցությունը` Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ: