▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը ճոպանուղու համակարգ կունենա. «Ապրելու Երկիր»

Այսօր Երևանում հյուրընկալել ենք քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:

Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։

Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։

Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան

Այս մասին հաղորդում է  «Ապրելու Երկիր» կուսակցությունն, իսկ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է․

Երևանի ռելիեֆն իդեալական է ճոպանուղային համակարգ ունենալու համար:

Սա քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար , շվեյցարական «Բարտոլետ» ընկերության գնահատականն է։

Ընկերության ներկայացուցիչները, մեր հրավերով Երևանում են և այսօր միասին շրջել ենք այն վայրերով, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել։

Այո, մեր բոլոր մեգանախագծերի հիմքում հստակ հաշվարկներ են՝ նախագծից մինչև շահագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее