▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը որոշել է հրաժարվել իրեն տրամադրվող ծառայողական մեքենաներից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Սա քայլ է, որով ցույց ենք տալիս մեր աշխատանքի հիմնական ուղղությունները։ Կոչ եմ անում մեր գործընկերներին նույն քաղաքականությունը որդեգրել, մեր ապագա քաղաքապետին, թաղապետերին՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից», - նշեց Արման Աբովյանը։

 

 

Վերջինիս խոսքով՝ պետք է մտածեն Երևանի բյուջեն ոչ միայն ավելացնելու, այլև եղածն արդյունավետ ծախսելու ուղղությամբ. «Երևանի բյուջեն շատ չի համապատասխանում քաղաքին՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Երևանն ունի մեծ խնդիր, պետք է ոչ թե բյուջետային ծախերը բարձրացնել, այլ այդ ծախսերի արդյունավետ օգտագործումն ապահովել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее