▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի գործողությունների պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ, և դրանցից հրաժարվելու փորձերը չափազանց վտանգավոր են։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը՝ մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկեր կբերի առաջին հերթին հենց Հայաստանի համար»,- ասել է նա։ Զախարովան այս համաձայնագրերն անվանել է Բաքվի և Երևանի հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ։

Նրա խոսքով՝ կողմերից ոչ մեկը հետ չի կանչել իր ստորագրությունը։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը մատնանշել է Հայաստանի մի շարք գործողություններ, որոնք խոչընդոտել են պայմանավորվածությունների իրականացմանը։ 

«Չնայած Բաքվի և Երևանի միջև վերջին պայմանավորվածություններին, իրական սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, ինչի շուրջ երեք ղեկավարները պայմանավորվել են 2021-ի նոյեմբերին, դեռևս չեն գործարկվել։ ՀՀ-ն, հանուն ԵՄ առաքելության, հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակը կայունացնելու ՀԱՊԿ մեխանիզմներից։

Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները․ հայկական կողմը 2022թ. հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Բացի այդ, Մոսկվան հաստատել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնությունում անցկացնելու իր առաջարկը։

Թարմացված․ «Բացասական ազդեցություն են թողել նաև հայկական կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը` Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալը` ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրել է բախումների այս տարվա սեպտեմբերին»,- նշել է Զախարովան։

Թարմացված․ «Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն էր, որ ամեն անգամ ամեն կերպ «սառեցրեց» փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կոնկրետ պայմանավորվածությունների կատարումը։ Մասնավորապես, հայկական կողմը երկար ամիսներ արգելափակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները»,- այսօր իր տարածած հաղորդագրության մեջ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չնայած Բաքվի և Երևանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունների կարևորությանը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի համաձայնեցմանը, իրական սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, ինչի շուրջ երեք ղեկավարները պայմանավորվել են 2021 թվականի նոյեմբերին, դեռևս չի գործարկվել։ Հանուն ԵՄ առաքելությանը հանրապետություն հրավիրելու, հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակը կայունացնելու` ՀԱՊԿ մեխանիզմներից։

Այսպիսով, բարձրաստիճան ղեկավարների վերոնշյալ որոշումների կասեցումն ուղղակի հետևանք է Երևանի գործողությունների անհամապատասխանության, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք։

Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները, որոնց արդիականությունն ու օգտակարությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել են։ Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ առաջիկայում Ռուսաստանում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը»,- նշել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее