▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մանկապարտեզների գործունեությունը մասամբ վերսկսվում է. հերթագրված երեխաների ընդունելությունը առայժմ կասեցված է

Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսվում է նախադպրոցական կրթությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ նշել, որ 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար:

«Որպես իրազեկում.

  1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
  2. Առաջնահերթությունը տրվելու է

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատության աշխատակցի երեխային»,- իրազեկել է քաղաքապետի խոսնակը:

Նա նաեւ նշել է, որ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

«Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее