▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի նախկին ոստիկանապետը մահացել է իր գարեջրային ընկերությունում տեղի ունեցած պայթյունից. Նոր մանրամասներ

Ռուսաստանում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան միջադեպի վերաբերյալ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ըստ տեղեկության՝ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։

Պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։ 

Ըստ tert.am–ի տեղեկությունների՝ նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին:

Ըստ շրջանառվող այլ տեղեկություններով` պայթյունի զոհ է դարձել նաև Աշոտ Կարապետյանի մորեղբայրը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее