▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի քաղաքապետարան, կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Երևան 23.01.2026թ.
Աջափնյակ վարչական շրջան.
Երևանի քաղաքապետարա՛ն, կարող ա՞ սպասում եք, որ արևը դուրս գա ու մաքրի մայրաքաղաքի փողոցները, թե՞ մտածում եք, որ տնտեսվարողներն են մաքրելու էս ճանապարհներն ու մայթերը։
Հ. Գ. Իսկ քաղաքային իշխանությունները դեռ չեն ասե՞լ, որ ԱՆՆԱԽԱԴԵՊ ձյուն ա եկել, այնպիսի ձյուն, որ ըսկի նախկինների ժամանակ չէր եկել»։

Դիտեք նաև՝

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Ուզում եմ հասկանալ՝ էս քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալն անակնկա՞լ էր։ Քաղաքի նույնիսկ ամենածանրաբեռնված փողոցներում որևիցե մաքրման, աղ-ավազով մշակման հետք չեմ տեսնում, նույնը քաղաքի ուրիշ հատվածներում է։ Ընդ որում՝ եղանակի տեսությունը տվել էր, որ ցերեկը ձյուն է գալու. դժվա՞ր էր նախապես մի բան անել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее