▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է Մաշտոցի պուրակի ծառահատումները

 

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Մաշտոցի պուրակի ծառահատումների վերաբերյալ:

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մասնավորապես հայտնում է.

«Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը ԳՐԱՎՈՐ պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ:

Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:

Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее