▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետը Նորք-Մարաշ վարչական շրջանում ներկա է գտնվել Մարաշի վերածնության տոնին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հետ միասին ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Երևանի քաղաքապետը զրուցել է տոնախմբող նորքմարաշցիների հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Նորք-Մարաշում առաջիկա տարիներին ևս շարունակվելու են վարչական շրջանի զարգացման ծրագրերը: 

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее