▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանն անտեսել է հետխորհրդային տարածքում հերթական միջոցառումը. #ВестникКавказа

Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ նիստը՝ առանց Հայաստանի ներկայացուցիչների, գրում է Вестник Кавказа-ն:

«Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի հետխորհրդային տարածքում հերթական միջոցառմանը։ Այս անգամ Երևանն անտեսել է ՀԱՊԿ ԽՎ նիստը:

Մոսկվա են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները։ Երկուշաբթի նրանք հանդիպել են Վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա չի ժամանել։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսել էր Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Փաշինյանն ու իր շրջապատը բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին՝ անգործության մեջ: Դրանով հանդերձ, ամեն անգամ և՛ Փաշինյանը, և՛ նրա գործընկերները հասկացնում են, որ Հայաստանի դռները բաց են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի առջև:

Համոզելով Մոսկվային, որ ՀԱՊԿ-ի անտեսման մեջ չկա «անձնական ոչինչ, պարզապես բիզնես», Հայաստանը շարունակում է դանդաղ, բայց վստահ շարժվել դեպի Արևմուտք:

Թե որքան հեռու կգնա Հայաստանը, ցույց կտա ժամանակը»,-ասվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее