▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 18 տարեկան աղջկա են ձերբակալել. վերջինս 17-ամյա երիտասարդի է դանակահարել

Արամի փողոցից դեպի «Նաբերեժնի» տանող ճանապարհին՝ թունելի մեջ՝ վիճաբանության ժամանակ, 17-ամյա երիտասարդին դանակով հարվածել է Կոտայքի մարզում հաշվառված 18-ամյա աղջիկը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

Աղջկան ձերբակալել են, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17–ամյա բնակիչը:

 

 

 

 

 

 

 

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее